Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին. Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում

Մայիս 05,2026 11:27 Share

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Այնտեղ նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ նշելով. «Երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանորհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև հյուրերը մոտեցան Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց նրանց անունմերը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը:

Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»:

«Վերադառնալով այստեղ՝ հիշողության և տապանաքարի վայր,
Բառերով նկարագրել դժվար է…
Որպեսզի բոլոր մահացածների անունները լսվեն,
Եվ որպեսզի պատմությունը չմոռացվի։

Ֆրանսիան միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին
Եվ միշտ հարգում է Ցեղասպանության հիշատակը
Եվ անթիվ-անհամար գողացված ճակատագրերը», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031