Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում. իրազեկում

Մայիս 05,2026 12:44 Share

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի) սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։

Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։ ՆԳ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել՝ 112։

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031