«Այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր երկրում, կարելի է ասել, շատերը չէին սպասում։ Եվ դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին։ Եվ սա իրապես մեծ հաջողություններ ու հնարավորություններ է ընձեռում Հայաստանին»,- Հայաստանում անցկացվող «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ իրականում սա Հայաստանի պահն է, եւ այս պահը ճանապարհ է բացում, սա արդեն հաջողություն է։ Առաջինը խաղաղության ճանապարհ է բացվում։ «Դուք ունեցաք այդ խիզախությունը՝ խաղաղություն հաստատել, այսինքն՝ գտնել այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Սա նաեւ խիզախ որոշում էր, որն ամրապնդեց ու բերեց բարգավաճում։ Ես նայում եմ անցած 8 տարիները, Հայաստանի միջին աճը կազմում է 6 տոկոս, այսինքն՝ այս վերջին 2 տարիներին ավելի է մեծացել, սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը»,- հավելեց Մակրոնը։
Նա նաեւ նշեց, որ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ։
«Եվ Հարավային Կովկասում հնարավորություններն իրոք ընձեռում են հնարավորություն՝ լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել միջին միջանցքը։ Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Ես ցանկանում եմ, որպեսզի հարեւանները դրսեւորեն նույն խիզախությունը, ինչպես դուք եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճման ճանապարհին։ Եվ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն, որպեսզի չլինի սահմանափակում Վրաստանի հետ։ Սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը»,- ասաց Մակրոնը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































