Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի

Մայիս 05,2026 15:55 Share

Քիչ հետո ուղղաթիռով Գյումրի կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն իր այցը կսկսի Գյումրու ֆրանսիական թեքում ունեցող թիվ 10 դպրոցից։


Նա կշրջագայի նաև Գյումրու պատմական կենտրոնով, ծաղկեպսակներ կխոնարհի երկրաշարժի զոհերի հիշատակին ու Վարդանանց հրապարակում կմասնակցի համերգի` նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Հիշեցնենք, որ համերգի կազմակերպման նպատակով կառավարությունը մոտ 393 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։ Հնչելու են հայկական ու ֆրանսիական թեմատիկ երգեր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Այս պահին Գյումրիում հորդառատ անձրև է, նկատելի է, որ բազմաթիվ հյուրեր են եկել քաղաք՝ համերգին մասնակցելու։ Վարդանանց հրապարակը չորս կողմից հսկում են ոստիկանները։ Նրանք հսկողություն են իրականացնում նաև Սուրբ Յոթ վերք եկեղեցու մոտ՝ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ հավատացյալները պատրաստվում են բարձրաձայնել Միքայել Սրբազանին ապօրինի կալանքի ենթարկելու թեման։ Հավատացյալները պահանջում են վերջ դնել Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ ապօրինի հետապնդմանը և նրան ազատ արձակել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031