Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Վերջերս Արման Թաթոյանը հրապարակում էր արել, որ նամակ է ուղղել ՀՀ-ում ԵՄ դեսպանատանը, որտեղ խոսել է Ադրբեջանից եկող հիբրիդային սպառնալիքների և մեր ընտրություններին միջամտելու մասին։ Որքան տեսա նամակից, օրինակներ էր բերել, թե ինչպես է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը ուղղակի սպառնում, որ Ադրբեջանը կգնա զավթողական քայլերի, եթե Փաշինյանը չմնա իշխանության։ Մի խոսքով, այս թեմայի մասին ես ինքս էլ հաճախ գրում եմ, փաստերով խոսում։ Դրանից հետո, որքան հասկացա, Թաթոյանը հանդիպում էր ունեցել ԵՄ դեսպանատան ներկայացուցչի հետ և մանրամասն խոսել այս հարցերի շուրջ, խոստացել տրամադրել նյութեր Ադրբեջանի միջամտության մասին։
Այս հանդիպման կապակցությամբ ադրբեջանական մամուլը առանձնահատուկ սրտնեղել էր, մի քանի հոդված են գրել, որտեղ իբր ուզում են ասել, որ իրենք որևէ միջամտություն չեն կատարում, ուղղակի այդ նույն նյութերում կրկին գրում են, որ իրենց Փաշինյանի մնալն է պետք։
«Փաշինյանի և այս ամբոխի միջև միակ տարբերությունն այն է, որ նա հրապարակավ ընդունեց նոր իրողությունները։ Նա հասկացավ, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգին համաձայնվելը Հայաստանին ավելի շատ օգուտներ է խոստանում, քան շարունակական առճակատումը»,- ասված է հոդվածում։ Այսինքն՝ ասում են՝ միակ մարդն է Հայաստանում, ով համաձայն է մեզ մաքրի էթնիկ զտումից, պատերազմական հանցանքներից, մեր զավթողական ծրագրերը դարձնի «օրինաչափ», եկեղեցիների քանդումը համարի շատ նորմալ, ՀՀ տարածքների օկուպացիայով բնավ չմտահոգվի, մեր թելադրանքով Սահմանադրություն ուզի փոխել, մեր հրահանգով պայքարի Հայ առաքելական եկեղեցու դեմ, պայքարի հայոց պատմության և ինքնության դեմ, կարճ ասած՝ «մորքուրի գանձ»։ Սրանից հետո էլ ո՞նց կարան չաջակցեն, բա բինգո են բռնել։ Դրա համար էլ, ով դրա մասին բարձրաձայնում է ու, ավելին, դեռ քաղաքական դաշտում գնում ու հիբրիդային գրոհների դեմ պայքարելու մասին հռչակած ԵՄ-ի հետ խոսում, անհարմար դեմք է։ Ուստի տեղեկատվական ռեսուրսը պետք է ուղղել հենց այդ կերպարների դեմ։
Կարդացեք նաև
Իսկ մեր ընդդիմադիր դաշտի այլ գործիչներին ևս խորհուրդ եմ տալիս փաստերով ու հստակ ցույց տալ, որ Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են համատեղ, սպառնում են մեզ համատեղ՝ փորձելով մեզ հարկադրել առաջիկա ընտրություններով առաջնորդվել վախերով, ընտրել Ալիևի թեկնածուին, այլ ոչ այլ քաղաքական ուժերի, որոնք կարող է և փորձեն զսպել Ադրբեջանի ախորժակը և չկատարել Ալիևի երազանքների ցուցակը․․․


















































