Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կավեհ Զահեդիին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը

Մայիս 06,2026 17:38 Share

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՊԳԿ կարևորությունը գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։

ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերն՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում առկա խոչընդոտների նկատմամբ դիմակայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՊԳԿ հետ համագործակցության և ներգրավվածության հնարավոր շրջանակը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031