Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Արարատյան դաշտավայրի մարդկանց շատ է դուր եկել մթերման կայանների մեր գաղափարը, որ իրենք հնարավորություն են ունենալու հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթները»

Մայիս 06,2026 23:20 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է հերթական երեք հարցերին։

-Օրեր առաջ հանդիպում ունեցաք Արմավիրի և Արարատի մեր հայրենակիցների հետ։ Կիսվեք ձեր տպավորություններով, թե ինչն է իրենց ամենաշատն անհանգստացնում։

-Շատ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում անցավ հանդիպումը։ Մարդկանց ամենաշատը հետաքրքրում էր՝ օր առաջ հրաժարվեն Փաշինյանի իշխանությունից։ Մարդիկ շատ դժգոհ են, որ այս իշխանությունը ութ տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, գյուղացու, ես վստահ եմ՝ ամբողջ Հայաստանի ժողովրդի, կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար։

Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում է հողերի ընդամենը 10 %-ը։ Մարդիկ չգիտեն՝ ինչպես իրացնել գյուղմթերքը։ Բոլորին շատ է դուր եկել մթերման կայանների գաղափարը, որ իրենք հնարավորություն են ունենալու հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթները։

-Վերջերս թուրքական պարբերականներից մեկը գրել էր, որ այս տարի հունիսի 4-ին բացվում է հայ-թուրքական սահմանը։ Ձեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։

-Նախընտրական փուլում բոլորը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը, նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից են կախված Փաշինյանի ընտրվելու հնարավորությունները։ Մենք դա հասկանում ենք։

Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։

Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մենք մտցնելու ենք սահմանափակումներ։ Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու։

Բայց ամենաուրախալին Ալիևի նվերն է մեր ժողովրդին։ Արդեն մենք գիտենք, որ Փաշինյանը գնում է Ադրբեջան։

-Վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ մասնակցեցին եվրոպական միջոցառման, չնայած որ Ալիևը մասնակցել է հեռավար կարգով։ Եվ նա իր խոսքի մեջ հայտարարեց, որ քննարկվում է Եվրոպայի խորհրդի հետ բոլոր տեսակի հարաբերությունները դադարեցնելու հարցը։ Բացի այդ, Ալիևը իր ելույթում Արցախի ղեկավարներին համարեց ռազմական հանցագործներ, իսկ Արցախի ժողովրդին՝ անջատականներ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը որևէ արձագանք չտվեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ակնհայտ հակասությունը։

-Ես այդտեղ հակասություն չեմ տեսնում։ Դա մեր իշխանությունների վերջին տարիների ապրելակերպն է։ Երբ իրենց ղեկավարը այնտեղից հայտարարություններ է անում, իրենք ընդամենը գլուխները կախ պետք է լսեն։ Խոսելու իրավունք չունեն։ Այդպես է դրվածքը։

Ալիևը իր ելույթում ցույց տվեց, որ իր համար բացարձակ նշանակություն չունի եվրոպական ղեկավարների ներկայությունը Հայաստանում։ Միևնույն է, ինքը պլանավորում է 300 հազար մարդ տեղափոխել Հայաստան։ Փաշինյանն էլ ցույց տվեց եվրոպացիներին, թե ինչքան «Крутой шеф» ունի ինքը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031