Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ եւ 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։

ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի` նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում` համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաեւ՝ հրավիրատոմս եւ անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Սրանք Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետներն են, որի մոտ լուսանկարվում էին պաշտոնյաները: Այսինքն, միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30