Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրված հաղորդումը փակելու պատճառը չեն ասել. «Հրապարակ»

Մայիս 07,2026 10:38 Share

Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն օրերս խոսել է Հանրային հեռուստաընկերությունից իրեն հեռացնելու պատճառների մասին. «Նոր տարվա ֆիլմում, որն իրենք նկարահանել էին, ինձ առաջարկվեց կարդալ ձայն։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետեւ ոնց որ ծաղրես այն ամենը, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։

«Երգ երգոց» նախագիծը փակվել է դեռ 2020 թվականին, սակայն հաղորդումը եթերազրկելուց 6 տարի անց Հ1-ը պարբերաբար կրկնում է «Երգ երգոցի» հին հաղորդաշարերը:

«Երգ երգոց» հաղորդաշարի սցենարի հեղինակ, լեզվաբան Լեւոն Գալստյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Հանրայինը որոշեց եթերազրկել սիրված հաղորդումը, կա՞ն արդյոք նմանօրինակ հաղորդումներ հայկական հեռուստաեթերում: Գալստյանն ասաց. «Պատճառը չգիտեմ: Ոչ մի պատճառաբանություն: Հանրության արձագանքը դրական էր` հաղորդման մասին, մարդիկ այն սիրով էին դիտում, դիտում էին ոչ միայն Հայաստանում, այլեւ` սփյուռքում: Տարբերությունը մյուս երաժշտական հաղորդումներից այն է, որ խոսվում է երգի մասին, ժամանակի մասին: Վերլուծում էին` երգելուց բացի: Սոսկ երգեր չէին հնչում, այլեւ խոսվում էր երգի ժամանակաշրջանի, մշակույթի մասին եւ այլն: Ես որքանով հետեւում եմ հեռուստաաշխարհին, նման հաղորդում չկա: Որեւէ ալիքով չեմ տեսել, համենայնդեպս»: Գալստյանը նաեւ խոսեց Խորեն Լեւոնյանի` Հ1-ից հեռանալու մասին. «Չգիտեմ, թե Խորենի հեռանալը որքանով է կապված մեր հաղորդաշարի փակման հետ, սակայն ես տեսա, որ նրան ստիպել են ծաղրել գուսաններին, իսկ նա հրաժարվել է: Նա ճիշտ է վարվել: Այլ մանրամասների ծանոթ չեմ, սակայն կիսում եմ նրա տեսակետը»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031