Sputnik Արմենիա. Վոլոդիմիր Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած միջոցառմանը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակին հարվածելու Կիևի սպառնալիքների համատեքստում:
«Ակնհայտ է, որ ազդել է մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական հանրության այսպես կոչված գագաթնաժողովի ռուսաֆոբական մթնոլորտը, որին Զելենսկին մասնակցել է հայկական կողմի հրավերով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մեկը դիտողություն չի արել Զելենսկուն, չի դատապարտել նրան սրբապղծության համար, երբ նա իր ամբողջ տեսքով ատելություն և արհամարհանք է ցուցաբերել նացիզմի դեմ մեծ հաղթանակի նկատմամբ, հիշեցրել Է Զախարովան։ Նա նաև նկատել է, թե ինչ նյարդային և հիստերիկ արձագանք է առաջացրել Կիևում մայիսի 8-9-ը հրադադար հայտարարելու Պուտինի նախաձեռնությունը:


















































