«Խոսքի ազատության առումով ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ խոսքի ազատությունը Հայաստանում նաեւ անսահմանափակ ձեւաչափով է ընկալվում, որը հագեցնում է ատելության, խտրական խոսքի եւ այլն»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Խորհրդարանում քննարկվում է ՄԻՊ-ի 2025 թվականի զեկույցը։
Անահիտ Մանասյանի փախանցմամբ՝ խոսքի ազատությունը ունի սահմաններ եւ այստեղ, կրթական հաստատությունն անելիք ունեն, այն առումով, որ կրթության միջոցով հասարակությանը բերել գիտակցության՝ պատասխանատվության հարց կա։
Անձնական տվյալների պաշտպանության մասին հարցին էլ Անահիտ Մանասյանն ընդհանրական պատասխանեց՝ հայտարարելով, որ հաճախ քրեական արդարադատության շղթայի համատեքստում համակարգային խնդիրներ են լինում, երաշխիքների պահպանման հարց կա․ «Շատ դեպքերում մասնավոր կյանքի, անձեռնմխելիություն, նամակագրության միջամտության հետ ենք գործ ունենում եւ այդ միջամտությունը հարցեր է առաջացնում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































