Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք տալու, ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր են բացահայտվել

Մայիս 07,2026 15:01 Share

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք–գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031