Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը՝ Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո. Orer

Մայիս 08,2026 11:03 Share

Orer. Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր կայքէջում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը եղել է պատմական փաստերի ներկայացում։

Մայիսի 6-ին այս մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է արխիվի աշխատակիցներից մեկը։

Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաեւ մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։

Նա թղթակցին հայտնել է նաեւ, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։

Իսկ Լիտվայի ԱԳՆ միջամտության մասին կենտրոնական արխիվի փաստաթղթերի տարածման բաժնի ղեկավար Դժյուգինտա Աբրոմայտիենեն նշել է, որ այս հարցով ԱԳՆ ներկայացուցիչներից ոչ պաշտոնական զանգ է ստացել։

«Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ արխիվի կողմից կայքէջում հրապարակված գրառումը կվնասի Լիտվայի և Թուրքիայի միջև երկարաժամկետ հարաբերություններին»,- ասվում էր Elta-ին ուղղված պատասխանում։

Թուրքիայի դեսպանատունն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Լիտվայի Սեյմի 2005 թվականի բանաձևը կողմնակալ է և արտացոլում է միայն այն ընդունած պատգամավորների կարծիքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031