Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։
📌Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։
Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ՝ շուրջ 23 տարբեր ազգություններից։
📌Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք՝
▪️ 2 լաբորատոր հաստատված հանտավիրուսային դեպք
▪️ 5 կասկածելի դեպք
▪️ 3 մահվան դեպք
▪️ 1 ծանր վիճակում գտնվող պացիենտ
▪️ 3 թեթև ախտանիշներով անձ
✅Հիվանդությունը դրսևորվել է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։
Կարդացեք նաև
📌Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման պայմաններում։
📌Հիմնական փոխանցման ուղին շարունակում է մնալ վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումը։
Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։
❗️Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։
✅Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։
✅ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն


















































