ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
«Եվրոպական» թոհուբոհի միջ մի տեսակ անտեսվեց Մհեր Գրիգորյան – Շահին Մուստաֆաև վերջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Աղվերանում։ Հանդիպման ժամանակ կողմերը որոշել էին ստեղծել քարտեզեր, որոնց հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ սահմանազատումն իրականացվեր Սովետի գլխ․ շտաբի կողմից անցյալ դարի 70-ականներին կազմած քարտեզների հիման վրա։ Ադրբեջանը հրաժարվում էր կոնկրետ քարտեզ արձանագրելուց։ Ապրիլի վերջին կայացած հանդիպման ժամանակ 70-ականների քարտեզի մասին էլ խոսք չկա։
Հայաստանի իշխանությունները մի հարցում են շատ սկզբունքային ու հետևողական։ Նրանք սկզբունքորեն ու հետևողականորեն ընկրկում են Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ։
Հուսամ գոնե այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից իմաստալից պատասխան կստամամ, թե չէ «մեկնաբանություն չունենք» պատասխաններն արդեն ոչ թե զայրույթ, այլ քմծիծաղ են առաջացնում։


















































