Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիայի վարչապետը Երևանում Եվրոպական խորհրդարանին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատությունը «ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակ է» համարել

Մայիս 10,2026 14:18 Share

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատությունը «ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակ է»։

«Ի դեպ, Երևանում ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը սուր քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ երկրի դեմ ընդունված մի շարք հայտարարությունների և բանաձևերի կապակցությամբ», – ասել է Ֆիցոն՝ Մոսկվայից հայրենիք վերադառնալիս պետական օդանավում արված տեսանյութում։

Նրա խոսքով՝ Ալիևը «ճշմարտությունն» է ասել․ «Նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել, երբ նշել է, որ Եվրոպական խորհրդարանը պետք է նախ և առաջ եվրոպական խնդիրներով զբաղվի․․․ ստեր տարածելու և այլոց գործերին խառնվելու փոխարեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031