Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ԲՀԿ-ի առաջարկը, որ մարդկանց դեմքին կրկին ժպիտ գա

Մայիս 10,2026 20:02 Share

«Մենք տեղյակ ենք խնդիրների մասին, արդեն ներկայացրել եւ ասել ենք։ Ինչ անհրաժեշտ է, գրված է «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, որը կազմված է ժողովրդի կողմից։ Աշխատել են մեր լավ մասնագետները։ Ինչ ես ասում եմ, մի բան էլ ավելի լինելու է։ Կարեւորը՝ թող վստահեն, տան եւ պահանջեն։ Ձեւն ու հնարավորությունը գիտենք, ցանկություն էլ ունենք»,- Աբովյան քաղաքում դեպի Բարեկամության հրապարակ քայլերթի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է լինելու այն առաջարկը, որ մարդկանց դեմքին կրկին ժպիտ գա։

«Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան» կարգախոսի մասին Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա իրականությունն է։ Որ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, պետք է փակենք դռները բոլոր պատերազմների դեմ եւ մեր ժողովուրդը զբաղվի իր աշխատանքով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Մի քանի հզոր պետություններ պետք է միասին ստորագրեն, համաձայնություն տան, որ իրենք երաշխավորում են մեր ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղությունը։ Միայն այդ կերպ կարելի է երաշխավորված խաղաղություն ունենալ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031