Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի ընտրողներին. «Շրջում ենք ամենուր ու տեղ չկա, որ մեկն ասի. Ծառուկյան, խոսք ես տվել, չես արել։ Որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա»

Մայիս 10,2026 22:49 Share

«Աշխարհում ոչ մի բանով չես կարող զարմացնել մարդուն։ Միայն վերաբերմունք, ջերմություն, հավատ, ինչն այս օրերին ավելի շատ եմ զգում՝ շրջելով Հայաստանով մեկ։ Մարդկանց այդ ջերմությունը ես զգում եմ ու ավելի շատ պարտավորված զգում, որպեսզի կարողանանք դա կյանքի կոչել։ Ու կարող ենք։ Փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմն ունենք, ծրագիրն ունենք։ Ձեզ միայն մնում է՝ գնաք ընտրության, ընտրեք N 7-ին ու դա իրականություն դառնա օր-օրի, ժամ առ ժամ»,-քարոզարշավի շրջանակներում Աբովյանի ընտրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Անհնարին ոչինչ չկա։ Միայն պետք են ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ոլորտների ճիշտ ներկայացուցիչներ։ Նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը։ Նշանակություն ունի մարդը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Եվ ես խոստանում եմ, որ ինչ ասել ենք, ավելի շատ ենք անելու։

Սիրելի աբովյանցիներ, կարող եմ ձեզ հետ ժամերով խոսել։ Իմ սիրտը ցավում է։ Ես ուզում եմ, որ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի։ Աշխարհում չլինող հարց չկա։ Շրջում ենք ամենուր ու տեղ չկա, որ մեկն ասի. «Ծառուկյան, խոսք ես տվել, չես արել»։ Որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա։

Սիրելի աբովյանցիներ, ուզում եմ սիրտս բացել ու անկեղծ խոսել։ Ինչ հարց ասեք, տիրապետում եմ դրա լուծմանը։ Բոլորդ գիտեք, որ այս հող ու ջրի մարդ եմ, այստեղ եմ ծնվել-մեծացել, կայացել։ Իմ գործունեությունը սկսել եմ այստեղից, հպարտացել եմ իմ Աբովյան քաղաքով, աբովյանցիներով»,-ասաց ԲՀԿ առաջնորդը եւ հիշեց Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը։

«Ես եկեղեցին կառուցում էի ոչ թե ձեւի համար, այլ ցանկացել եմ, որ իմ Աբովյանում հզոր եկեղեցի լինի, որ Աբովյանն ու աբովյանցին աշխարհում ճանաչում ունենան։ Ու Աստծո կամոք, այո, ստացվել է։ Տարեկան հազարավոր մարդիկ են գալիս սփյուռքից։

Սիրելի աբովյանցիներ, այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը՝ ի ցույց աշխարհի, որպես ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության նշան, որպեսզի մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք, մի կողմ դնենք ներքին թշնամանքն ու ատելությունը, որ համախմբված ու միասին լինենք, որ մենք աշխարհում ասելու բան ունենանք։

Մեր Աբովյանը ավելի մեծ ճանաչում է ունենալու աշխարհում։ Էլ չեն ասելու Բրազիլիա։ Ասելու են Աբովյան, Կոտայք, Հայաստան»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031