«Մակրոնն այսօր կա՝ վաղը՝ չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է»,- այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր 170-180 միլիոն տրանսֆեր է գալիս ՌԴ-ից։ Մեր երկրից տարեկան երեք միլիարդի կոնյակ-գինի է գնում ՌԴ, որ դա փակվեց՝ գյուղատնտեսությունը փակվեց, գինեգործությունը փակվեց․․․ դա Եվրոպան չենք կարողանալու հանենք։ Աշխատող ուժը միշտ ունենք 700 հազար հայ, որ գնում է խոպան, աշխատում է, իրենց տուն փող է բերում։ Որ նրանք չգնացին՝ ի՞նչ ենք անելու։ Գազը դարձավ Եվրոպայի գնի՝ 600-800 դոլար ի՞նչ ենք անելու»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Անդրադառնալով Հայաստանում կայացած ԵՄ գագաթաժողովին էլ՝ ասաց․ «Մի հատ Եվրոպան եկավ՝ օդի մեջ։ Մակրոնը այսօր կա՝ վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է։ Հիմա Մակրոնի վրա մենք հո՞ւյս ենք դնում։ Ինքն իր երկրում 7 տոկոս, չի ընտրվելու, Մակրոնի վրա մենք հո՞ւյս ենք դնում»։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը նաեւ տարակուսեց՝ կայուն խաղաղության մասին լրագրողների հարցերին հարցով պատասխանելով՝ համոզվա՞ծ եք, որ կա խաղաղություն, չե՞ք զգում, որ փխրուն է, զգո՞ւմ եք, որ կայուն է, խաղաղությունը երաշխավորվա՞ծ է․ «Եթե ես ու Ալիեւը պայմանավորվում ենք, որ ինչ եղավ՝ անցած լինի, ով խախտեց պիտի պատժվի․ իսկ երաշխավորներից հասնում է մենակ երաշխավորությունը։ Եթե թուղթ չկա, բա ի՞նչ պետք է լինի․․․ ինքը (նկատի ունի Ադրբեջանի նախագահին-Ն․ Գ․) պահանջ է դնում, պահանջը չկատարեցիր՝ պատերազմ պետք է լինի․ բա ինչի՞ մեր հողերը ետ չեն տալիս, ինչի՞ գերիները չեն գալիս»։
Գագիկ Ծառուկյանը բացառեց, որ ԲՀԿ-ն կմիանա Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած ուժին։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































