Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 05:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին ավելի հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիում, վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Տեղում պարզվել է, որ ժամը 04:50-ի սահմաններում նշված պողոտայում մարզերից մեկի բնակիչ 30-ամյա Գ. Մ.-ին է մոտեցել անծանոթ մի տղամարդ և վերջինիս կողմից սեռական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հետաքրքրվելուց հետո, ըստ Գ. Մ.-ի այդ տղան սկսել է անհիմն բռունցքներով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին և դիմել է փախուստի։
Կարճ ժամանակ անց Գ. Մ.-ին է մոտեցել սեռական ծառայություններ մատուցող՝ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Ն. Վ.-ն և նրա ձեռքից խլել պայուսակը, ապա դիմել փախուստի։
Տեղում Գ. Մ.-ն հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 1 մլն 460 հազար դրամ գումար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































