Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող ATP 1000 կարգի մրցաշարի չորրորդ շրջանում է։ Սկսելով երկրորդ շրջանից՝ նա 2 ժամ 10 րոպեում պայքարից դուրս է թողել նախ ղազախ Ալեքսանդր Շևչենկոյին, ապա երրորդում՝ նաև նիդերլանդացի թենիսիստ Բոտիկ վան դե Զանդսխուլպին՝ 2 ժամ 30 րոպեում։
Խաչանովի հաջորդ մրցակիցը խորվաթ Դինո Պրիզմիչն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































