Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը չէր կարող միջամտել հյուրընկալած միջոցառման հյուրերի խոսքին». Արման Եղոյան. «Ա1+»

Մայիս 11,2026 23:20 Share

«Մենք օրենք ենք ընդունել և բռնել ենք եվրաինտեգրման, վերջին հաշվով՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը։ Այսինքն՝ մեր ձգտումն է անդամակցել ԵՄ-ին։ Եվ այդ ճանապարհին, որտեղ այդ ուղու հետ անհամատեղելի հանգամանքներ, կապեր կամ պարտավորվածություններ կլինեն, դրանք պետք է վերանայվեն ըստ անհրաժեշտության»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե «Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում իր դիրքորոշումը»։

Մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը նաև ասել էր, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանն այդ հարցով հանրաքվե անցկացնի։ Արման Եղոյանն էլ արձագանքում է, որ հիմա այյդ հարաբերությունները հստակեցնելու պահը չէ, բայց այդ ժամանակը մոտենում է։

«Քանի դեռ ԵԱՏՄ-ին անդամակցելը չի հակասում եվրաինտեգրման ճանապարհին, իսկ դա կարող է չհակասել մինչև ազատ առևտրի գոտուն միանալու պայմանագիր ստորագրելը, մինչև այն կետը, որտեղ Հայաստանը կանգ է առել 2013թ․»,- հավելեց պատգամավորը։

Արման Եղոյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե «Մոսկվան չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետ Փաշինյանը չի հավասարակշռել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները»։ Եվ Պեսկովը ՀՀ իշխանություններից պարզաբանումներ է ակնկալում։

Արման Եղոյանը պատասխանում է, որ Երևանը չէր կարող միջամտել հյուրընկալած միջոցառման հյուրերի խոսքին։

«Երևանը հյուրընկալել էր միջազգային միջոցառում։ Ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որը հենց երկկողմ ձևաչափով հյուրընկալել էր Ուկրաինայի նախագահին և դրոների համատեղ արտադրություն հիմնեցին։ Դրա վերաբերյալ հայտարարություն չի՞ արել պարոն Պեսկովը։ Ես պատկերացնում եմ, թե ինչեր կասեր պարոն Պեսկովը, եթե այդ գործարանը հիմնվեր Հայաստանում»,- ասաց պատգամավորը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031