Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունում օպերատիվ խորհրդակցությանը քննարկվել են նաև զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների վերահսկողությանը վերաբերող հարցեր

Մայիս 12,2026 11:24 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, 2026 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդգար Արսենյանը, Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների դատախազները:

Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031