Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության հռչակագրի թարգմանության մեջ սխալ եմ գտել»․ Երևանի կենտրոնում քաղաքացին զգուշացրեց Փաշինյանին

Մայիս 12,2026 11:40 Share

«Ձեր խաղաղության հռչակագրում սխալ է գրված․ ԱՄՆ նախագահի հռչակագիրը չէ, ինքը վկա է՝ որպես, թարգմանության մեջ սխալ կա»,- Երևանի կենտրոնում քաղաքացին այս խնդրով մոտեցավ քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի և կոնկրետ օրինակներով նշեց, որ անգլերեն տեքստի հետ հայերեն թարգմանությունն ունի անհամապատասխանություններ։

Նիկոլ Փաշինյանն ինչպես քարոզարշավի բոլոր օրերին, այսօր էլ ՀՀ քարտեզն էր բաժանում քաղաքացիներին՝ առանց Արցախի հատվածի։ Մի աղջկա էլ մեկնեց քարտեզը, նա վերցրեց ու ասաց․ «Բայց, որ Ղարաբաղն էլ լիներ, լավ կլիներ»։

Մի տատիկ մոտեցավ Փաշինյանին ու ասաց․ «Թագավոր ջան, թագավոր էլ կմնաս»։

Մի երիտասարդ կին էլ Փաշինյանին հորդորեց․ «Ձեզ տեր կանգնեք»։ Նա էլ արձագանքեց՝ խաղաղությանը տեր կանգնեք։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը տրոլեյբուսով Երևանի կենտրոնից ուղևորվում է դեպի Շենգավիթ վարչական շրջան։ Անցնելով կինո Հայրենիքի մոտով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Էս էլ մեր հին թաղերը»։ Հասնելով Շենգավիթ նրան մոտեցավ մի տատիկ ու ասաց․ «Փաշինյան ջան, չվախենաս, ես բնիկ յոնջալաղցի եմ, չվախենաս, ես ստեղ եմ»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Արարատ Միրզոյանն էլ է ձեր թաղից, գիտե՞ք»։

ՔՊ-ի քարոզարշավի 5-րդ օրն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031