Eermenihaber. «Հանտավիրուսի» կասկածով տարհանված «MV Hondius» զբոսաշրջային նավի 3 թուրք ուղևորներ տեղափոխվել են Ստամբուլ և գտնվում են կարանտինային հսկողության տակ։ Թուրքիայի առողջապահության նախարարության համակարգմամբ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են հայրենիք և մեկուսացվել։
Տեղեկացվում է նաև, որ նախնական բուժզննման ընթացքում վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն մասնագետները շարունակում են վերահսկել նրանց վիճակը՝ հաշվի առնելով հանտավիրուսի ինկուբացիոն շրջանը։
Նավում առողջապահական ճգնաժամը սկսվել էր Արգենտինայից ուղևորության ընթացքում արձանագրված մահվան և կասկածելի հիվանդության դեպքերից հետո։ Տարհանման գործողությունն իրականացվել է Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ խիստ անվտանգության միջոցառումների պայմաններում։
Հանտավիրուսը փոխանցվում է կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր շնչառական ու երիկամային բարդություններ:


















































