Լրահոս
Օրվա լրահոսը

Հայամետ գրառման համար Նյու Յորքի քաղաքապետին հակադարձել են Փաշինյանի բառերով. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 12,2026 12:29 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը։

Նա ապրիլի 23-ին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։

Դրանից հետո Մամդանին հայտնվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական գրոհների թիրախում։

Նրա դեմ մինչ օրս շարունակում են ամերիկյան մամուլում հրապարակվել պատվիրված և վճարված հոդվածներ։ Նյու Յորքի «Daily Media» թերթի հոդվածում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքապետին պատասխանում են, գուշակեք ո՞ւմ բառերով, իհարկե, Ալիևի թեկնածու՝ Փաշինյանի։

Մեջբերումը հետևյալն է․ ՀՀ վարչապետն ասել է․ «Ինչպես է պատահում, որ չկար Ցեղասպանության օրակարգ 1939-ին և ինչպե՞ս հայտնվեց այդ օրակարգը 1950 թվականին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։

Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ։ Հասկանո՞ւմ եք այս ամենի վտանգավորության չափը, եթե այո, ապա հունիսի 7-ին անպայման ՈՉ ասեք Ալիևի թեկնածուին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031