Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ունենանք բանակ, որն ունի զսպման ուժեղ կարողություն, որ ցանկացած երկիր քո երկրի վրա հարձակվելու դեպքում 10 անգամ մտածի»

Մայիս 12,2026 13:19 Share

«Միասնության թեւեր» կուսակցության անդամներն այսօր նախընտրական հանդիպումներ են ունենում Տավուշի մարզում։ Դիլիջանի Շամախյան թաղամասում բնակիչները մի շարք խնդիրներ ներկայացրեցին «Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին։

«Այս փոքր թաղամասը ոչ ճանապարհ ունի, ոչ էլ գազ ունենք։ 21-րդ դարն է, վեց տուն գազ չունի։ Հազար անգամ դիմել ենք, նամակ էլ ենք գրել, ոչ մեկը չի պատասխանում։ Հավատն ու վստահությունը կորցրել ենք։ Պարոն Թաթոյան, մենք վստահ ենք ձեզ վրա, հավատում ենք, իմ խնդրանքն է, որ այս կողմի վրա էլ ուշադրություն դարձվի»,- ասաց Շամախյան թաղամասի բնակչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այս ընտրությունները պատմական են, ճակատագրական որոշում պետք է կայացնենք, եւ չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն»,- ասաց Արման Թաթոյանը։

Թաթոյանին հարց ուղղվեց, թե ի՞նչ կապ ունի նախկինների հետ։ «Մենք որտեղ գնում ենք, այդ հարցը տալիս են, թե ինչ ունենք հնի ու ներկայի հետ։ Ես ձեզ երաշխավորված ասում եմ, որ մենք քաղաքական իմաստով որեւէ կախվածություն չունենք 35 տարի եղած իշխանության հետ։ Մենք ինքնուրույն ենք, անկախ։ Մարդկանց մեծ մասն ուզում է նոր, նախկինների ու ներկաների հետ կապ չունեցող ղեկավարություն։ Մարդկանց մեծ մասը նախկինից սկսած` մինչեւ հատկապես ներկա ղեկավարի հետ երկրի ապագա չի կապում, սա հստակ է։ Կան շատ բամբասանքներ՝ ընտրվեց, ձայնը կտա սրան։ Ժողովուրդ ջան, մենք ինքնուրույն, անկախ քաղաքական ուժ ենք, նաեւ որեւէ արտաքին ուժ չենք ներկայացնում։ Մենք ասում ենք՝ այսքան հզոր ազգ ենք, հազարամյա պատմություն ունեցող, մենք չե՞նք կարող որոշել, թե ինչ ենք ուզում։ Մեր նպատակն է այնպիսի իշխանություն ձեւավորել, որի կենտրոնն ու հիմքը կլինի միայն Հայաստանի շահերը»,- ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Միասնության թեւեր»-ի անդամ Դավիթ Անանյանն էլ ասաց՝ հունիսի 7-ը կամ վերջակետ է, կամ ինչ-որ բանի սկզբնակետ։ «Ոչ մեկի հետ կապ չունենք մենք, կարանք նստենք, բոլորի հետ էլ զրուցենք՝ հավասարը հավասարի հետ, պայման թելադրելով, բանակցելով եւ այդ բանակցությունների ընթացքում ամենախելամիտ որոշում կայացնելով»,- ասաց Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանին հարց ուղղվեց նաեւ բանակի ու անվտանգության մասին։ «Բանակը մեր ծրագրում ամենակարեւոր կետն է։ Աստված տա, մեր ժողովուրդը վստահի մեզ, ընտրություններից հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին։ Ամենաառաջինը մենք պետք է ավելացնենք բանակի ֆինանսավորումը։ Դա պետք է լինի մեր ՀՆԱ-ի 8 տոկոսը, որը նշանակում է առաջին տարում 1 մլրդ դոլարով ավելացնել ֆինանսավորումը»,- ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք պետք է ունենանք բանակ, որն ունի զսպման ուժեղ կարողություն։ Զսպում ի՞նչ է նշանակում, որ եթե ցանկացած երկիր մտածի քո երկրի վրա հարձակվել ու ոտնձգություն անել, պետք է 10 անգամ մտածի՝ հարձակվի՞, թե՞ չէ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031