Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցնի, Փաշինյանն էլ կանցնի. Ռուզաննա Խաչատրյան

Մայիս 12,2026 15:40 Share

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր կրկին պնդեց, որ առանձնատուն չունեն:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե դատախազությունից հայտնել են, որ չեն նահանջելու Օհանյանին վերագրվող առանձնատների մասով՝ Սեւանա լճի ափին գտնվող ու Վահագնի թաղամասինը, Ռուզաննա Խաչատրյանն ասաց. «Մենք առանձնատուն չունենք, թող խլեն»:

Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական թեզերին՝ Արցախը մերը չէ, ասաց արհամարհում է  այդպիսի հայտարարությունները. «Իմ անձնական կյանքի ընտրությունը արցախյան հերոսամարտի մեծ հրամանատարի հետ կապելն է  եղել: Իր հետ անցել եմ այդ ողջ ճանապարհը: Այն տառապանքն ու ցավը, որ այսօր մեր հայ ժողովուրդը կրում է, իմ հոգու մեջ էլ, կա, բայց լավատես եմ,  կանցնի, Փաշինյանն էլ կանցնի»:

Նրանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, եթե հանդիպի Նիկոլ Փաշինյանին, նրանից քարոզչական բուկլետը կվերցնի՞, ի պատասխան ասաց՝ իհարկե, ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031