Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է հանտավիրուսի 11 դեպք. ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական սահմանափակումներ

Մայիս 13,2026 16:48 Share

Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին

Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։

Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝
▪️ 9-ը հաստատված
▪️ 2-ը հավանական
Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ։

Հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ, իսկ հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։

Շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։

🔹 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

✅ Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը նույնպես ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։

✈️ Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031