Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Մայիս 14,2026 13:34 Share

Վարչական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հասցեում գտնվող՝ 422.5 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 370 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հրաձգարան հասցեի նկատմամբ 2002 թվականի մայիսի 2-ի՝ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031