Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցի տնօրենները դիմում են գրել, բայց դեռ չեն ազատվի աշխատանքից, ծառայողական քննություն կիրականացնենք»․ Փաշինյանը՝ Ապարանում ՔՊ քարոզարշավին ուսուցիչների մասնակցության մասին

Մայիս 14,2026 14:49 Share

«Այն դպրոցները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Ես ասել եմ, որ դիմում գրեն, եթե չեմ սխալվում 4 դպրոցի տնօրեն, որտեղից աշակերտ է ներկա եղել: Իրենք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա, այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քննություն»,- Աջափնյակում քարոզարշավի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ապարանում աշխատանքային ժամին ուսուցիչների՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու փաստին, այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ չպետք է նաև ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ, որ կառավարությունն արգելի՝ քաղաքական գործընթացներին մասնակցեն ուսուցիչները։ Ասաց, որ ինքը վարչական ռեսուրսի կիրառմանը դեմ է։ Նաև կարծիք հայտնեց, որ ուսուցիչներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործընթացներին․ «Որ չստացվի՝ սխալ տեղեկատվության ու բուլինգի արդյունքում մարդկանց ազատում ենք աշխատանքից։ Այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քննություններ։ Մենք ոչ միայն հրահանգ չենք տվել, որ նման բան լինի, այլ հրահանգել ենք, որ նման բաները բացառվեն։ Բայց մյուս ծայրահեղության մեջ չընկնենք՝ մարդիկ իրավունք ունեն քաղաքական գործընթացներին մասնակցելու, եթե ցանկություն ունեն։ Հարց է՝ դա վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ է, թե՞ ոչ»։

 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031