Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրների խոսույթը չի նպաստում այդ մարդկանց ազատ արձակմանը»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ պատանդների մասին

Մայիս 14,2026 17:02 Share

«Մեր պլանը, քաղաքական ծրագիրն այն է, որ ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Իմ շփումները ցույց են տալիս, որ սա շատ իրատեսական է։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր խոսում են այն գնահատականների մասին, որ որևէ ուժի չի հաջողվի միայնակ մեծամասնություն ձևավորել, առնվազն շտապում են»,- լրագրողների դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ ՔՊ-ն չի հավաքի սահմանադրական մեծամասնություն, Աջափնյակում քարոզարշավի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողները փաստեցին՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ուղերձով է դիմել և կարծիքներ կան, որ այդ մարդիկ բախտի քմահաճույքին են թողնված, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դա մի թեմա է, որ մեր կողմից ամեն օր աշխատանք է տարվում, բայց այդ աշխատանքը չենք հրապարակայնացնում։ Նաև մենք հնարավորն անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծելու։ Հիմա նույն ձեր նշած քաղաքական շրջանակները, ընդդիմադիր ուժերը նրանց քաղաքական խոսույթը չի նպաստում, որ այդ մարդկանց խնդիրը լուծվի։ Ադրբեջանում էլ են հետևում քաղաքական խոսույթին և տեսնում են, թե ինչ խոսույթով են հանդես գալիս օրինակ՝ Իշխանյանի կուսակիցները, կամ պարոն Բաբայանի թիմակիցներն ու համախոհները և ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրել։ Եթե նույն Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, թե ասենք՝ օրինակ՝ Ղարաբաղը հետ ենք բերելու, տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որ Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակել, որ գնա, միանա էդ պրոցեսին, ո՞նց են հետ բերելու։ Դա կոնֆլիկտի խոսույթ է և բերելու է ինչ-որ մի պահի ինչ-որ մի դրսևորման։ Իսկ մեր գիծն այն է, որ ժողովուրդ, կոնֆլիկտն ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք։ Եթե կոնֆլիկտն ավարտված է, ինչի՞ են դրոշ վառում»։

 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։ Նիկոլ  Փաշինյանն այսօր, փաստորեն,  խոստովանել է, որ ոչինչ չի անում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին  գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։ Նա նշել է, որ ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է։ «Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,- ընդգծել է Արմեն Իշխանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031