Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք նույնիսկ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ, անպայման գնացեք ընտրության․ Արթուր Սարգսյանը՝ իր ընտրազանգվածին

Մայիս 14,2026 18:30 Share

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի պաշտպանն այսօր միջնորդեց Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնել, անհնարինության դեպքում այն փոխարինել այլընտրանքային միջոցների համակցությամբ, կիրառել վարչական հսկողություն, գրավի չափն էլ ավելացնել ևս 5 միլիոն դրամով՝ սահմանելով 25 միլիոն դրամ:

Պաշտպանն ասաց՝ նոր հանգամանք է ի հայտ եկել այս միջնորդությունը ներկայացնելու համար․ «Արթուր Սարգսյանը ոչ միայն ԱԺ պատգամավոր է, այլև ԱԺ պատգամավորի թեկնածու է, քարոզարշավ է ընթանում, նա պետք է մասնակցի քարոզարշավին ու ներկայացնի իր նախընտրական ծրագիրը, հետևաբար պաշտպանության կողմը գտնում է, որ պետք է դատարանն անդրադարձ կատարի անձեռնմխելիության հարցին»։

Դատարանը, լսելով միջնորդությունը, որոշեց, որ միջնորդությունը կքննի մայիսի 21-ին։

«Հարգելի դատարան, որ ասում եք՝ կծանոթանանք մայիսի 21-ին, դուք խոչընդոտ եք ստեղծում, որովհետև ծանոթանալու բան չկա։ Կա փաստաթուղթը, դուք պետք է որոշեք՝ իմ ընտրվելու իրավունքը կարո՞ղ եմ իրացնել, թե՞ ոչ։ Այս պահին ձեր կողմից սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը»։

Արթուր Սարգսյանն ասաց՝ վստահ է, որ մայիսի 21–ին էլ է դատարանը մերժելու իր պաշտպանի միջնորդությունը, ապա կոչ արեց իր ընտրազանգվածին անպայման մասնակցել ընտրությանը․ «Գնացեք ընտրատեղամաս, չվախենաք, դուք նույնիսկ պատերազմի ժամանակ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ, անպայման գնացեք ընտրության։ Հունիսի 7-ին մերժում ենք այս չարիքի իշխանությանը և ունենում արժանապատիվ հայրենիք»։

«Այս խտրականությունը ե՞րբ է վերջանալու»։- տեղից արձագանքեց Վահագն Չախալյանը, սակայն դատարանն արձագանքեց, որ նրան խոսելու իրավունք չի տվել, ու միկրոֆոնն անջատվեց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031