Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան, և քո շայկան, երբ գրեց «Գյադաների ժամանակը»․ Լևոն Զուրաբյան

Մայիս 14,2026 19:35 Share

«Շատ լավ է, որ մեր այս կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ, բայց ես դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականության, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին… հենց այդ պատճառով ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան ջարդված և նվաստացած վիճակում, բայց սա մի կողմ։

Սա Վանո Սիրադեղյանի մասին ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով՝ լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև, երբ ընդամենը պետք էր, որ Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից, հետապնդումներից, որ պետականորեն իրականացվել էին նրա դեմ, նա փոխանցեց Վանո Սիրադեղյանին մեկ մեսիջ՝ ասաց. «Արի, մեկ է՝ պիտի նստես, հետո կարող է ամնիստիա անեմ»։ Այ դա սպանեց Վանո Սիրադեղյանին։

Եվ ես հիմա մտածում եմ՝ միգուցե Վանո Սիրադեղյանը իրականում հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան, և քո ամբողջ այդ շայկան, երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»,- ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ նշել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ճեպազրույցում արված որոշ արտահայտություններին։

Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, խոսելով մարտի 1-ի մասին, ասել էր, թե գործը բացահայտված է 100 տոկոսով, նաև նշել էր. «Էդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն ուս ուսի տված կանգնել և մեր իշխանության դեմ պայքարում։ Նաեւ դա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ուժը 0 էլ չէ՝ -25 է։ Դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը»։

ՀՀ առաջին նախագահի մասին էլ ասել էր. «Վանո Սիրադեղյանը մի լավ արտահայտություն էր արել ուրիշ մարդկանց առիթով։ Որ հետահայաց նայում եմ, կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանին էր նկատի ունեցել։ Ասում էր՝ դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկոս կլինի, ինչ կլինի, բայց շատ կարդացած, քիչ հասկացած։ Նրա քաղաքական անփառունակությունը դրա ամենավառ ապացույցն է»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031