Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ Փարաքարում քաղաքական մթնոլորտը լարված է։ Համայնքում դեռ շարունակում են քննարկել «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված եւ Փարաքարի համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, որը շատ ծանր տարան համայնքի բնակիչները եւ ոչ մի կերպ չեն մոռանում։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով փարաքարցիների ընտրությանը, տարվող քարոզարշավին, նշեց․ «Մեր թիմակիցները զբաղվում են, ընդհանուր հասարակական տրամադրությունները, հուսանք, կշարունակեն մնալ ընդդեմ իշխանության, քանի որ Վալոդյա Գրիգորյանի սպանության չբացահայտումը մտահոգություն է առաջացնում բնակիչների մոտ, եւ համայնքապետարանը շարունակում է իր ակտիվ աշխատանքը՝ նաեւ Վալոդյայի խոստումները կատարելու համար։ Դժվար է հիմա գնահատական տալ, թե ընտրողն ինչ գործոններ հաշվի առնելով է գնալու ընտրության։ Հաշվի առնելով, որ սա Ազգային ժողովի համապետական ընտրություն է, հուսով ենք, որ բազմաթիվ գործոնների մեջ Վալոդյա Գրիգորյանի գործունեությունը, նրա քաղաքական ճանապարհը ընտրողների մոտ կարեւոր գործոն կլինի»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































