Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պայքարելու իմաստ չկար, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ին և  ընտրությունների ընթացքում խոսում, նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին. Տիգրան Աբրահամյան

Մայիս 15,2026 11:11 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր այն քաղաքացիները, որոնք անտարբեր են կամ աջակցում են կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու մասին պնդումներին, պետք է մեկ այլ հանգամանքի մասին խորհեն։

Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, ինչպես նաև 2018 և 2021 թվականների ընտրությունների ընթացքում, խոսում ու նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։

Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031