Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախը ոչ թե հանրությանն իրազեկելն է, այլ քաղաքական հակաքարոզչությունը․ Հովհաննես Խուդոյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին

Մայիս 15,2026 15:33 Share

Իրավապահ մարմինների կողմից տարածվող հաղորդագրությունների մեջ քաղաքական ուժի անուն նշելը, նրա սիմվոլները տեսանյութում ներկայացնելը շատ լուրջ խնդիր է․ «Կոռուպցիան՝ նախընտրական փուլում» թեմայով աշխատաժողովի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ հաճախ կարճ, չոր տեղեկատվությանը փոխարինում են մոնտաժի հնարքներով և ռեժիսորական լուծումներով տեսանյութերը, որոնք թիրախավորում են ընտրություններին մասնակցող ուժերին։ Դրանք, ըստ նրա, պարզ ցույց են տալիս, որ թիրախը ոչ թե հանրությանն իրազեկելն է, այլ քաղաքական հակաքարոզչությունը։

Իբրև օրինակ Հովհաննես Խուդոյանը բերեց վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը «Ուժեղ Հայաստանին» վերաբերող, որը մեծ աղմուկ բարձրացրեց․ ենթադրաբար շտաբի աշխատողը՝ խոսելով նույն ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց մասին, ասում է՝ «շուն-շանգյալ»։ Այս արտահայտությունը, ըստ բանախոսի, իրավական ոչ մի նշանակություն չունի, և Հակակոռուպցիոն կոմիտեն կարիք չուներ այն հրապարակելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031