Fip. «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին և ընդգծել, որ իր նախագահության տարիներին Սփյուռքից ներդրումների համար միջավայրը նպաստավոր էր։
«Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը և պարզել, որ նրա պաշտոնավարման տարիներին իսկապես եղել են խոշոր սփյուռքյան ներդրումներ և հաջողված նախագծեր, սակայն նրա պնդումը, թե «ոչ մի սփյուռքահայ որևէ խնդրի չի հանդիպել», չի համապատասխանում իրականությանը։
Սփյուռքահայեր, որոնք 1998-2008 թվականներին Հայաստանում հանդիպել են խնդիրների
Կարդացեք նաև
«Հետքի» արխիվային նյութի համաձայն՝ Քերոլայն և Ջորջ Նաջարյանները երկար տարիների բարեգործություններից ու ներդրումներից հետո հիասթափված են 2004-ին հեռացել Հայաստանից։
Նույն լրատվամիջոցը հոդվածաշար (1, 2) ունի ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան գործունեության մասին։ Նա իր բաց նամակում՝ վերնագրված «Նորից տիրացել են ուրիշի ունեցվածքին» նշել է՝ 2003-ից ներդրումներ է կատարել Հայաստանում՝ հավատալով, որ պետությունը խրախուսում է բիզնեսն ու պաշտպանում ներդրողներին։ Նա հիմնել է «Արին Կապիտալ» ընկերությունը և Մաշտոցի պողոտայում սկսել խոշոր շինարարական նախագիծ։ Իր գործունեության ընթացքում Խուդյանը կորցրել է ներդրումները, բախվել է կոռուպցիոն և դատական խնդիրների, չի ստացել պետական պաշտպանություն, և իրեն «խաբված» է զգացել Հայաստանում։
«Հետքը» իր մեկ այլ հոդվածում գրում է Ջեյմս Թուֆենքյանի մասին․ «Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ»։
Հասմիկ Համբարձումյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































