Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը կենտրոնում: Քարոզարշավի ժամանակ նա հանդիպեց խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին: «Զրկված վարորդներ ե՞ք, քաշվեցի ես ուրեմն»,-ժպտալով ասաց նա ու սկսեց բաժանել «Իրական Հայաստանի» պատկերով սիմվոլներն ու ՔՊ-ի մյուս քարոզչանյութերը։
Տեսանյութն՝ ավելի ուշ
Կարդացեք նաև
«Հիմա ձեր վարորդական իրավունքները մեկ տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ` 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց, եթե այդ բալերն ինչ–ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,– ասաց Փաշինյանը՝ «գործարք» առաջարկելով վարորդներին։
Վարորդական իրավունքից զրկված անձանց դուր եկավ առաջարկը: Նախընտրական քարոզարշավ իրականացնող Փաշինյանը նաեւ հավելեց, որ նրանց հարցը կդրվի հանրային քննարկման։



















































