Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակի անցած մասնագետների համար ծրագիր. մանրամասնում է Արման Թաթոյանը

Մայիս 18,2026 14:27 Share

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագրային դրույթը՝ կարևորելով նրանց շարունակական ներգրավվածությունը պետության զարգացման գործում։

Արման Թաթոյանի խոսքով՝ այսօր թոշակի անցնելուց հետո պետությունը փաստացի մարդուն հայտնում է, թե նրա առաքելությունն ավարտված է, և նա այլևս անհրաժեշտ չէ պետական համակարգին։ Այս մոտեցման հետևանքով երկար տարիներ պետությանն ու հասարակությանը ծառայած մասնագետները՝ ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, նախարարությունների աշխատողներ, ոստիկաններ իրենց զգում են անօգնական և ոչ պետքական։

«Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալու։ Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին։ Օրինակ՝ մի դեպքում կարող ենք կրթական հաստատություններում մեր երեխաների, ուսանողների կրթության հարցում ներգրավել, ասենք, վաստակաշատ մանկավարժի։ Անցել է թոշակի, բայց ինչքա՞ն կարող է գիտելիք ու փորձ փոխանցել։ Սա նաև հնարավորություն կտա, որ սերունդների միջև կապն ապահովվի»,- նշել է Թաթոյանը։

Նրա առաջարկած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031