Լրահոս
Օրվա լրահոսը

«5000 անմեղ էրեխեքի մահվան պատճառ եք դարձել, ի՞նչ երեսով եք քարոզարշավ անում»․ հարց՝ Փաշինյանին

Մայիս 18,2026 15:15 Share

«ՔՊ-ն ի՞նչ երեսով է քարոզարշավ անում, 5000 հոգու մահվան պատճառ եք դարձել»,- Արաբկիրում քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց մի քաղաքացի։

Կողքից ասացին, որ նա ՀՀԿ-ի շտաբի պետն է։ Աղջիկն էլ ասաց, որ կուսակցական չէ։ Փաշինյանը հարցրեց՝ բա որտեղի՞ց եք, նա էլ պատասխանեց՝ Գյումրիից։ Փաշինյանն ասաց․ «Ձեր ամեն ինչն է կեղծ։ Ձեր կուսակցության ամեն ինչն է կեղծ, որ 5000 թիվ եք ասում, արդեն կեղծ է»։ Քաղաքացին հակադարձեց․ «Մենակ էն, որ ժամանակին ասում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, արդեն կեղծ եք»։ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը դրա բացատրությունը տվել է։

Քաղաքացին էլ նշեց․ «Երկնային արդարություն կա ու Դուք պատասխան տալու եք ձեր թիմով։ Ժողովուրդը Ձեզ ատում է, գնալու փոխարեն նորից դուրս եք եկել, քարոզարշավ եք անում»։

ՔՊ-ի Արաբկիրում քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Նկարը հրապարակել է «Չորրորդ իշխանություն» կայքը, որը նաեւ հանգամանալից ներկայացրել է հաշվարկներ զոհերի թվի վերաբերյալ. «44-օրյա պատերազմում ունեցել ենք 3981 զոհ և 191 անհայտ կորած։ Այս թվերը պաշտոնապես հրապարակել է ՀՀ Քննչական կոմիտեն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։ Համաձայնվեք, որ եթե պատերազմի ավարտից 5 տարի անց 191 հոգի անհայտ կորած է համարվում՝ նրանց ողջ գտնելու հավանականությունը չնչին է։

2022-ին Ջերմուկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ունեցել ենք 220 զոհ, 2023-ի «մեկօրյա պատերազմում»՝ 223 զոհ։ Այս տվյալներն անգամ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում են ներառված։ Բացի այդ, Իշխանասարի ուղղությամբ ունեցել ենք 6 զոհ, Ներքին Հանդի ուղղությամբ՝ 4 զոհ (սրանք ՀՀ ՊՆ հրապարակած պաշտոնական թվերն են)։ Ընդհանուր թիվը դարձավ 4625։ Այս թվին պետք է ավելացնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 219 զոհերին և 22 անհայտ կորածներին, ինչպես նաև մոտ մեկ շաբաթ տևած բռնագաղթի ճանապարհին արձանագրված 82 մահերը։ Ինչու՝ որովհետև այդ զոհերը չէին լինի, եթե չլիներ պատերազմն ու պարտությունը։

Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 4948։ Ուշադրություն դարձրեք՝ այս թվում ընդհանրապես ներառված չեն 2021-ի մայիսյան ներխուժման տվյալները, Քարագլուխ գյուղի մարտերը, առանձին կրակոցների արդյունքում մեր ունեցած զոհերը, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքում թերսնման կամ դեղորայքի բացակայության պատճառով արձանագրված մահերը, և այլն։ Եթե այդ թվերը նույնպես ավելացնենք՝ հաստատ 5000-ը կգերազանցի։ Բայց նույնիսկ դրանք չհաշված՝ ունեցել ենք 4948 զոհ, ուստի արձանագրում ենք 4948-ը, և հատուկ շեշտում ենք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի կառավարության տարբեր գերատեսչությունների հրապարակած պաշտոնական տվյալների»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031