Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազար անգամ ամոթ». ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակի մասին

Մայիս 18,2026 23:50 Share

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գրում է.

«Սա «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է։ Պարզվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը… և այսպես շարունակ։ Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է։

Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնուք է առաջանում։

Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն։
Հազար անգամ ամոթ…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իմ դուրն էլ չի գալիս։ Շատ վատ ա։ Բայց որոշները դժվարանում են պատկերացնել։ Ով կպատկերացներ, որ Ստեփանակերտում, Շուշիում կքանդեն հայկական եկեղեցիներ, Արցախում կոչնչացնեն ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողներ։

    Ինչքանո՞վ ա հոլովակը էս իրականությունից տարբեր։

    Հայաստանում ապազգային, ամոթալի շառլատանների խմբակը արդարացնում, պաշտպանում ա քանդողներին։

    Ամոթալի, ապազգային շառլատանների խմբակ ա եկել իշխանության՝ իրենց խոսնակներով։ Իրականը չեն դատապարտում։ Սարքովին ներկայացնում են որպես հանցանք։

    Իմ սրտով էլ չի։ Բայց զգացմունքները ստեղ կարևոր չեն։ Ինչքանո՞վ ա հոլովակը ՔՊ֊ի պաշտպանած իրականությունից տարբեր։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031