«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն»։
«Այս հոդվածն ո՞վ է պատվիրել՝ կարո՞ղ է ինչ-որ աշխատակազմի ղեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել և սխալ տեղեր է փող ծախսում։ Մեր պետության փողերը չպետք է այսպիսի բաներ պատվիրելու վրա ծախսեն, շատ լավ կլինի, որ ծախսեն մարդկանց կարիքների համար։ Մենք այսօր Սայաթ Նովա գյուղում խմելու ջրի խնդիր ենք տեսել, մարդիկ հարյուրավոր հազարներ են ծախսում՝ սուտ բաներ տարածելու համար, ու դա անում են պետական ռեսուրսներով կամ ստվերային ֆինանսավորումներով»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնականի այսօրվա հայտարարությանը՝ 300 հազար ադրբեջանցիների մասին։ «Այսօր կարդում ենք դա, մտնում ենք հայկական էջեր, տեսնում ենք լռություն։ Մեր հասարակությանը ճշմարտությունը պետք է ասենք։ Իսկ ճշմարտությունն այն է, որ կան ստվերային պահանջներ, որոնց մասին ինքը չի ասում և փաստի առաջ է կանգնեցնելու մեր ժողովրդին։ Ո՞րն է մեր երաշխիքը, որ ինքը վաղը չի բացելու Հայաստանի դռները»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































