«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր քաղաքացիության թեմային։ Հարցին, որ ՌԴ պետռեգիստրի կայքում նշված է, որ իր անուն, ազգանուն ու հայրանունով անձը ՌԴ քաղաքացի է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Իրավաբաններն արդեն դիմել են, հավանաբար ՌԴ դեսպանատուն, որ պատասխան տրվի այնտեղից։ Այդպիսի խնդիր չկա, մի անհանգստացեք։ Ես կարող եմ ընկերության բաժնետեր լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք, բացի ՀՀ քաղաքացիությունից, չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Ես գրազ եմ գալիս, ինչի՞ վրա են գրազ գալիս, որ ես երբեք չեմ ունեցել այլ երկրի քաղաքացիություն։ Ով այդպիսի բան է ասում, եթե հակառակը պարզվի՝ պատրա՞ստ է հրաժարական տալ»։
Նարեկ Կարապետյանը նաեւ նշեց, որ մինչեւ այսօր երեկո կհրապարակեն տվյալներ, թե քանի ՔՊ-ական պաշտոնյայի դեմ են դատական հայց ներկայացնելու։ «Կարծում եմ՝ 7-8 հոգի կունենան հայցեր»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալը պետք է հետաքննել, որպեսզի գործակալներին վեր հանենք։ «Մեր հասարակությունը կարող է վստահ լինել, որ մեր ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ եւ գործարարությամբ էլ մենք մեր ապագան միշտ տեսել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներում ծվարած, Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք այսօր քաղաքական ազդեցություն ունեն հայ-թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք, թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, որից հետո անգամ չի բարեհաճել պատասխանել մեր հասարակությանը, թե ինչու է խաբել»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































