Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, բացի ՀՀ քաղաքացիությունից, ես ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 19,2026 19:50 Share

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մի փաստաթուղթ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ կից գրելով․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է Ալեն Սիմոնյանին, որը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթեր է հրապարակել։

«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, ես, բացի ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Երևի Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք», հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Արարատի մարզում։ Վեդի քաղաքում ունեցած իր ելույթում Նարեկ Կարապետյանն ասաց, որ երկրում որակական փոփոխություններ պետք է լինեն։

«2018 թվականին այս մարդն արեց հեղափոխություն, սիրո խոսքեր ասաց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում միայն իրենք հարստացան։ Հեղափոխության արդյունքում մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել, բայց մեր ժողովրդի նշանակալի մասը՝ 650 հազար մարդ, հացի խնդիր ունի։ Իրենք էլ գնացել Ակադեմիական քաղաք են սարքում, այն դեպքում, երբ մենք Երևանի կենտրոնում արդեն ունենք գիտական հրաշալի կենտրոններ։ Միլիարդավոր դոլարներ է ուզում ծախսի, իբր Ակադեմիական քաղաք սարքի։ Ունենք սարքած, դու գնա գործարաններ կառուցի քո երկրի համար»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նարեկ Կարապետյանն ասաց, որ երկրին նոր մոտեցում է պետք, տնտեսագետի մոտեցում է պետք։ «Մեր երկրին պետք է մոտեցում, որ մենք ամբողջությամբ տեղական արտադրանքը զարգացնենք։ Պետք են շեշտակի փոփոխություններ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով գետնի վրա դա արել է»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031