Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան». ԲՀԿ նախընտրական շտաբ

Մայիս 20,2026 23:13 Share

Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։

Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։

Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։

Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։

Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։

Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։

Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։

Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական տեռորից, ԲՀԿ վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։

Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։

Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։

 

ԲՀԿ նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031