Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է». «Մայր Հայաստան» կուսակցություն

Մայիս 20,2026 23:45 Share

Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար հանձնեց Արցախը, պետական դավաճանության մեջ է մեղադրել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և ուղիղ ցուցում տվել իրավապահ մարմիններին՝ կատարել իր ապօրինի հրահանգը, այն է՝ քրեական գործ հարուցել և ընթացք տալ Թևանյանի մասով։

Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է։

Հանրահավաքի հարթակից իրավապահներին անօրինական ցուցումներ են տրվում քաղաքական հակառակորդի դեմ, և կարող եք չկասկածել, որ այդ ցուցումները կատարվելու են։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով՝ զբաղեցնելով ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը։

Իրավական մասով «Մայր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կապահովի՝ հայց ներկայացնելով զրպարտության և հաղորդում՝ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահման մասով։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է, այդ իսկ պատճառով իր հիմնական ընդդիմախոսների դեմ դիմում է ռեպրեսիաների մեթոդին։

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում է՛լ ավելի ակտիվորեն պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության դեմ, արտահայտել իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը և վռնդել Նիկոլ Փաշինյանին։

 

«Մայր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031