Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը Anima Syros-ի նախագահի հետ քննարկել է  միջազգային անիմացիոն այդ փառատոնին ՀՀ մասնակցությանը վերաբերող հարցեր

Մայիս 21,2026 15:23 Share

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է “Anima Syros” միջազգային անիմացիոն փառատոնի նախագահ Վասիլիս Կարամիցանիսի և համակարգող Դանաի Վարդալիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են վերոհիշյալ փառատոնին հայկական անիմացիոն ֆիլմերի մասնակցության, Հայաստանի հետ առավել սերտ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Միաժամանակ ուշադրության կենտրոնում են եղել հունական անիմացիոն ֆիլմերի՝ Հայաստանի “ReAnimania” միջազգային անիմացիոն փառատոնին մասնակցելու հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող նախաձեռնությունները։

Հանդիպմանը ընդգծվել է, որ այս բնագավառում համագործակցության համար ամուր հիմք է ծառայում 2025 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած այցի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031