Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ». Ռոբերտ Ամստերդամ

Մայիս 21,2026 21:21 Share

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։

Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031