Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։
Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։
Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում և չի ստանում ձայների մեծամասնություն։
Ժողովուրդը չի ցանկանում, որ 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդը ցանկանում է 300,000 աշխատատեղ։ Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին։
Հունիսի 7-ին ոչ ոք չպետք է տանը մնա։ Մեծ փոփոխությունների համար մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ։ Հայաստանում փոփոխություններ լինելու են։
«Ուժեղ Հայաստան»



















































Եթե ընտրությունը լիներ Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, իսկ շաբաթը 10 օր ունենար։ Ես ամեն օր կընտրեի Սամվել Կարապետյանի թեկնածությունը։
Իհարկե, կյանքում ճիշտ ա ընտրել նրանց, ովքեր էլ քեզ են ընտրում։ Բայց եթե ընտրությունը Կարապետյանի ու Փաշինյանի միջև լիներ, ես 5 րոպե չէի մտածի, թե ում պետք ա ընտրել։
Սամվել Կարապետյանը, թվում ա, պատճառ չուներ հայկական Տաշիրի անունը բարձրացնելու, երբ ինչ անուն էլ ասես կարող էին ընտրել։ Կարապետյանները ընտրել են բարձրացնել Տաշիրի անունը․ ուրեմն երևի պատճառը իրենց մեջ են գտել։ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում ա ազգային արժեքները։
Երկիր ունենանք, բանավիճելու տեղ ունենանք, սահմանից սահման թեկուզ տաք֊տաք վիճելով գնանք, գանք։ Ազգային նպատակների քննարկումը չգար հանգեր Ադրբեջանից երկու օլիգարխի նավթ բերելը խաղաղություն ներկայացնելուն։
Կյանքում կան «ճիշտ» ու «սխալ» երևույթներ․ ամեն ինչ լղոզված չի։ Փաշինյանի իշխանությունը սխալ էր, անիմաստ, աղետալի, ճակատագրական սխալ։